Հիլարի Քլինթոնի՝ նախագահ դառնալու դեպքում Ուկրաինան կարող է մահաբեր զենք ստանալ. ՆԳՆ
HeaderՈւկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտնել է, որ երկիրը կարող է մահաբեր զենք ստանալ, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է «112 Ուկրիանան»:
«Շատ բան է կախված այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը: Հուսամ, որ ԱՄՆ նախագահ կդառնա Քլինթոնը… Ես վստահ եմ, նա համապատասխան հայտարարություն էր արել, որ Քլինթոնի նախագահության օրոք Ուկրաինան կարող է մահաբեր զենք ստանալ»,- նշել է Շկիրյակը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ Քլինթոնը կոշտ դիրքորոշում կընդունի Ռուսաստանի եւ Պուտինի դեմ ու կպաշտպանի Ուկրաինայի շահերը: