Ընդդիմադիրները միմյանց մեղադրում են իշխանության հետ համագործակցելու մեջ
LifeLife.panorama.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ոստիկանների սուտ ցուցմունքը հաստատելու մեջ. «Սազական չի»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատվե՞ր է կատարում իր դեմ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ չգիտի, բայց փաստն այն է, որ 2009-ից սկսած՝ «Հայկական ժամանակը» իր դեմ հրապարակումներ է անում. «Չգիտեմ, թե պատվեր է կատարում, թե 2009-ից սկսած նա մրցակից է տեսնում ինձ»:

Ավելի ուշ պատասխանելով Արմեն Մարտիրոսյանին՝ Փաշինյանը նշեց. ««Բազմահազարանոց՝ եւ միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած եւ այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի: Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց եւ մինչեւ վերջ: Ու որեւէ մեկը չմտածի, թե իր որեւէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից»:
