ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել Եվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ) Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի


Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով

Life

Հաճույքի և առողջության ներդաշնակություն Որքան էլ հայերս ավանդապաշտ լինենք, միևնույն է, ժամանակը չես կանգնեցնի: Այն իր ազդեցությունն է գործում մեր մտածողության, հայացքների, մոտեցումների վրա: Ու որքան էլ հավաստենք, որ հավատարիմ ենք մեր ազգային նկարագրին, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ մենք նույնպես աստիճանաբար փոխվում ենք: Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով Կարելի է երկար վիճել փոփոխությունների դրական և բացասական կողմերի շուրջ, սակայն փաստն այն է, որ մեր տատիկները մինչամուսնական սեռական կյանքը չէին ընդունում, հարսանիքից առաջ կուսությունից զրկվելն ամոթաբեր ու պախարակելի էին համարում:

Ի տարբերություն մեր տատիկների, մեր մայրերն արդեն չէին ժխտում, որ սեռական կյանքը ոչ միայն ամուսնական պարտականություն է, այլև՝ հաճույք: Մեր ավագ քույրերն ավելի առաջ անցան և կյանքի ընկեր ընտրելիս չէին թաքցնում, որ իրենց համար կարևոր են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական հատկանիշները: Հիմա արդեն կարելի է ասել, որ այս առումով մենք փորձում ենք ավելի պրակտիկ լինել: Հասարակական քննարկումների թեմա են դարձել այնպիսի հարցեր, որոնց վրա նախկինում տաբու էր դրված: Սակայն այժմ փորձենք սեռական հարաբերությունները դիտարկել առողջական տեսանկյունից, որը, անկասկած, շատ ավելի հրատապ է: Փորձենք փակագծերը բացել և պարզել՝ երբ է «կարելի» սեքսով զբաղվել և երբ իսկապես «չի կարելի»: Սեքսը՝ «կրիտիկական» օրերին Նախկինում խորհուրդ չէին տալիս սեռական հարաբերություններ ունենալ, այսպես կոչված, «կրիտիկական» օրերին: Այդ ժամանակ կնոջ արգանդի վզիկը բացված է, և միկրոօրգանիզմների ներս թափանցման վտանգ կա: Դաշտանի ժամանակ սեռական կյանքով զբաղվելիս մեծ է սեռական օրգաններում բորբոքումների առաջացման հավանականությունը: Սակայն արդի բժշկությունը շատ ավելի հանդուրժողաբար է մոտենում այդ օրերին սեքսով զբաղվելուն: Բժիշկներից ոմանք նույնիսկ վստահեցնում են, որ կրիտիկական օրերին սեռական կյանքով ապրելը նվազեցնում է ցավի ախտանիշը և հոգեբանորեն դրական ազդեցություն է գործում կնոջ վրա: Այնպես որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելը յուրաքանչյուր կնոջ անձնական հարմարավետության խնդիրն է: Իսկ հնարավոր վարակներից պաշտպանվելու համար այդ օրերին խորհուրդ է տրվում պահպանակ օգտագործել: Մի՛ մոռացեք, որ այդ օրերին նույնպես հնարավոր է հղիանալ, քանի որ սերմնաբջիջները կնոջ օրգանիզմում ակտիվությունը պահպանում են մեկ շաբաթ: Սակայն հիշեցնենք նաև, որ կան դեպքեր, երբ դաշտանի օրերին սեռական հարաբերություններից պետք է խուսափել: Դա վերաբերում է հատկապես այն կանանց, ում արգանդի դիրքը խորն է և իջած: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու դեպքում նրանց մոտ արգանդից արյունը հոսում է արգանդախողովակներ: Դա հետագայում էնդոմետրիոզի առաջացման պատճառ է դառնում, որը չնայած բուժվում է, սակայն միշտ չէ, որ բուժումը հաջող է ավարտվում: Իսկ դա էլ իր հերթին կարող է հետագայում անպտղության հանգեցնել:

Սեքսը՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ընթացքում Միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեոպլազմոզ, գարդներելեզ, սնկային վարակներ… Սեռական ճանապարհով փոխանցվող ցանկացած վարակի բուժման ժամանակ բժիշկները հիմնականում խորհուրդ են տալիս խուսափել սեռական մերձեցումներից: Սակայն եթե ձեր ցանկությունը այնքան մեծ է, որ անտեսում եք արգելքները, անպայման պետք է պահպանակ օգտագործել, որպեսզի չվարակեք ձեր զուգընկերոջը և ինքներդ ձեզ պաշտպանեք կրկնակի վարակից: Սեքսը՝ կանանց հիվանդությունների ժամանակ Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով Սեքսով խորհուրդ չի տրվում զբաղվել՝ ցիստիտի ժամանակ: Ի դեպ, ակտիվ սեքսը նույնիսկ կարող է հիվանդության սրացման հանգեցնել, որը այդպես էլ կոչվում է՝ «մեղրամսի ցիստիտ»: Աճուկների բորբոքման ժամանակ, որպես կանոն, ցավի զգացողության պատճառով կինը սեքսով զբաղվելու ցանկություն չի ունենում: Բացի այդ, բուժման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթն ավելի խոցելի է դառնում և վնասվելու հավանականությունը մեծ է: Հեշտոցի բորբոքման ժամանակ սեռական կյանքը խստիվ արգելվում է: Սեքսը վիրաբուժական միջամտություններից հետո Հիմնականում այն դեպքերում, երբ վիրահատությունը կատարվել է փոքր կոնքում կամ առնչվում է մարդու վերարտադրման համակարգին, բժիշկներն իրենք են մատնանշում, թե երբ կարելի է վերադառնալ սեռական կյանքին: Ընդհանրապես այդպիսի դեպքերում դա թույլատրվում է վիրահատությունից 2-4 շաբաթ անց: Սկզբում պետք է սեքսով զբաղվելիս զգուշավորություն դրսևորել: Աբորտից հետո սեռական հարաբերությունները երեք շաբաթ արգելվում են, քանի որ արգանդն այդ վիրահատությունից հետո երկար ժամանակ բաց վերք է կրում: Ամեն դեպքում այդ հարցը պետք է քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վիրահատությունները չեն կարող սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառ լինել: Նույնիսկ արգանդը հեռացնելուց հետո դրանք հակացուցված չեն, ինչպես երբեմն թվում է վիրահատված կանանց: Եվ, ի դեպ, այդ միջամտությունը ամենևին էլ բարդույթների առիթ չպետք է դառնա, քանի որ ձեր զուգընկերը ոչ մի փոփոխություն չի զգա: Սեքսը հղիության ժամանակ Ոչ միայն թույլատրվում է, այլև անհրաժեշտ է£ Սեռական մերձեցման ժամանակ կնոջ ապրած հաճելի զգացողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում ապագա երեխայի վրա: Պարզապես ամեն ինչում խելացի մոտեցում է պետք:

Հղիության ժամանակ սեռական հարաբերությունները սահմանափակվում են, եթե՝ հղիության ընդհատման վտանգ կա, ընկերքի դիրքն առաջնային է, հղիությունը բազմապտուղ է, առկա են ամնիոնիտի ախտանշաններ, հղիությունը բարդություններով է ընթանում, տղամարդու սեռական ուղիների միկրոֆլորայի հետազոտման արդյունքները բացասական են (այդ դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1-1,5 ամիս առաջ պահպանակներ օգտագործել, պտղի վարակման հավանականությունը նվազեցնելու համար): Եթե կինը սեռական հարաբերությունից հետո ցավեր է ունենում, կամ սեռական ուղիներում արյունահոսություն է նկատվում, խորհուրդ է տրվում սեռական մերձեցումները դադարեցնել և անպատճառ բժշկի դիմել: Նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս սեռական հարաբերությունները սահմանափակել հղիության առաջին և երրորդ եռամսյակներում, պատճառաբանելով, որ հակառակ պարագայում հնարավոր է վիժում կամ վաղ ծննդաբերություն: Այժմ բժիշկները հետևյալ խորհուրդներն են տալիս (եթե, իհարկե, հղիության ընթացքը ծանր չէ). Առաջին եռամսյակ. սեռական հարաբերությունները թույլատրվում են, սակայն պետք է զգուշություն պահպանել: Երկրորդ եռամսյակ. սա մերձեցման ամենահարմար ժամանակահատվածն է: Թունավորվածությունն անցել է, առողջությանը սպառնացող վտանգը նվազագույն աստիճանի է, պաշտպանվելու կարիք չկա: Երրորդ եռամսյակ. սեռական կյանքը կրկին զգուշավորության փուլում է թե՛ դիրքերի, թե՛ հաճախականության առումով: Սակայն օրգազմը, ինչպես նախկինում, դրական է ազդում երեխայի վրա: Ծննդաբերության կանխատեսվող օրվանից 2-2,5 շաբաթ առաջ խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ պտղի գլուխը շատ մոտ է գտնվում արգանդի վզիկին, և մեծ է վաղաժամ ծննդաբերության վտանգը:

Սեքսը ծննդաբերությունից հետո Նվազագույնը վեց շաբաթ (իսկ բժիշկներից շատերը գտնում են, որ խելամիտ է երկու ամիս) սեռական մերձեցումների մասին պետք է մոռանալ, քանի որ արգանդը և սեռական ուղիները պետք է վերականգնվեն, ինչպես նաև դրանց վարակման հավանականությունը շատ մեծ է: Երկու ամսից, երբ դուք և ձեր զուգընկերն կարոտագին կգրկախառնվեք, պաշտպանվելու խնդիրը մի անտեսեք: Ինչպես տեսնում եք, հիմնականում սեռական հարաբերությունները չեն արգելվում: Եվ մեր մարմինն էլ ոչ թե սթրեսների, այլ հաճույքների աղբյուր է, հատկապես, եթե մենք հոգում ենք մեր առողջության մասին:

Պետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր ԿամենդատյանԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին 8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրելՈսկու և արծաթի գները շարունակում են աճելԵվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ) Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Իսրայելում մոտ 5 հազար մարդ Է տուժել Իրանի հետ զինվшծ hակամարտության ընթացքում Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Մարտի 26-ից մինչև մարտի 27-ը գազ չի լինի Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածների հետևանքով Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԲազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Այն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված