Երեք մատերս էլ չեն աշխատում. առյուծի հարձակումից տուժած Արտյոմը կրկին կվիրահատվի
Ուշադրության կենտրոնումՈրցաձորի կենդանիների վերականգնման կենտրոնում մարտի 10-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված 43-ամյա Արտյոմ Ավետիսյանը դեռ առջողջական խնդիրներ ունի:
NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմը պատմեց, որ կրկնակի վիրահատության է ենթարկվելու առաջիկայում:
«Երեք մատերս էլ չեն աշխատում, նորմալ չեն բացվում-փակվում, ձեռքս բարակել է: Մատերս պետք է կրկին վիրահատեն»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմը պատմել էր, որ մարտի 10-ին ընկերների հետ Խոսրովի անտառում ուտել-խմելուց հետո, որոշել էր գնալ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն, «սիրել» փետրվարի 10-ին Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծներից մեկին: Առյուծը Արտյոմին սխալ էր հասկացել, եւ ճանկել էր նրա աջ ձեռքը: Առյուծի ճանկերից նրան ազատել էր օգնության հասած պահակը, շեղել էր առյուծի ուշադրությունը, ինչից հետո Արտյոմին տեղափոխել էին հիվանդանոց: