Ռուսական նավերը Սիրիայում հրթիռակոծել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը
HeaderՌուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների բազան և հրամանատարական կետը Դար-Թաազա շրջանում, ինչպես նաև ականանետերի արտադրամասն ու զինանոցի հսկայական պահեստը Հալեպ նահանգում: Հարվածների վերահսկողության համակարգի տվյալներով պլանավորված թիրախները ոչնչացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հարվածներն իրականացվել են չբնակեցված տարածքներում՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: