Կարճ ժամանակում խոլեստերինի մակարդակն իջեցնելու և ավելորդ ճարպից ազատվելու արդյունավետ բաղադրատոմս
LifeMed.tert.am-ը գրում է.
naturalandhealthyworld.com-ը ներկայացրել է մի բաղադրատոմս, որը նախատեսված է կարճ ժամանակում խոլեստերինի մակարդակը իջեցնելու և ավելորդ ճարպից ազատվելու համար:
Այս ըմպելիքի բոլոր բաղադրիչները շատ օգտակար են օրգանիզմի համար և օգնում են պայքարել մի շարք հիվանդությունների դեմ:
Բաղադրիչները
· 2 լիտր ջուր
· 2 կապ մաղադանոս(петрушка)
· 3 հատ կիտրոն
· կերակրի սոդա
Պատրաստման եղանակը
Ավելորդ քիմիական նյութերից ազատվելու համար անհրաժեշտ է կիտրոնը լվանալ սոդայով:
Ջուրը եռացնել և թողնել որպեսզի սառչի:
Կտրատել կիտրոնն ու մաղադանոսը, լցնել ջրի մեջ և պահել սառնարանում 1 օր:
Այս ըմպելիքն անհրաժետ է խմել ամեն օր` օրական 100 գրամ չափաբաժնով: