Դերասանուհի Անի Գալստյանը պատմել է իր և սիրելիի ծանոթության մասին ու նշել, թե ինչ ճանապարհ են անցել միասին
LifeBravo.am-ը գրում է .
«3 շաբաթ Երեւանում» ֆիլմի` օրերս տեղի ունեցած պրեմիերայինգլխավոր հերոսուհիներից Անի Գալստյանը ներկայացել էր սիրելիի ուղեկցությամբ: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իրենց ծանոթության մասին ու նշել, թե ինչ ճանապարհ են անցել միասին:):
Անին հայտնել է, որ ընտրյալը` Վահանը, աշխատում է պետական կառավարման ոլորտում.«Համոզված եմ` անունը բնութագրում է մարդուն: Ծանոթացել ենք հանգամանքների բերումով. 2015-ին մի ընթացք միասին ենք աշխատել: Փետրվարի 11-ը մեր ծանոթության եւ հետագայում հաստատված մեր մտերմության սկիզբն է»:
Դերասանուհուց հետաքրքրվել ենք` արդյոք հեշտ է եղել գրավել իր սիրտը. «Եթե իրեն հարցնեմ, գուցե ինձ խնայի ու չխոստովանի իր հաղթահարած դժվարությունները: Իսկ եթե ինքս պատասխանեմ` երբեք միտումնավոր չեմ բարդացրել մի բան, որ ամենաբարդն է, միեւնույն ժամանակ` ամենապարզը: Նրա անկեղծությանն անկեղծությամբ պատասխանեցի, մնացածն Աստծո կամեցողությամբ եղավ»:
Շարունակությունը` այստեղ :

