Եվրոպայում կորել է ԿԺԴՀ-ի պաշտոնյան, որը Փենյանին արժույթի մատակարարման պատասխանատուն էր
ՄիջազգայինՀյուսիսկորեացի պաշտոնյան, որը պատասխանատու էր Փենյանին արժույթի մատակարարման համար, կորել է Եվրոպայի երկրներից մեկում գտնվելու ժամանակ: Օգոստոսի 19-ին այս մասին հայտնել է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Վկայակոչելով անունները չհայտնած աղբյուրներ՝ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները պնդում են, որ խոսքը վերաբերում է Կորեայի աշխատանքային կուսակցության՝ այսպես կոչված «39-րդ բաժնի» աշխատակցին, որը տնօրինում էր ամբողջ աշխարհում տարբեր տնտեսական գործառնություններից ստացվող արժութային մուտքերը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ տակավին այս տարվա հունիսին նա երկու որդիների հետ կորել է Եվրոպայի երկրներից մեկում, որի իշխանությունները նրանց պաշտպանություն են ապահովել: Առաջադրվում են չհաստատված ենթադրություններ, թե նա այդ երկրում աշխատել է վերջին 20 տարում եւ կորել է «միլիարդավոր դոլարներով, որոնք գտնվում էին նրա տնօրինության ներքո», հաղորդել է ՏԱՍՍ-ը: