ՔԿՀ-ի վարչակազմը սահմանափակում է Արայիկ Խանդոյանի իրավունքները
ՀասարակությունԱրայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», Նուբարաշեն ՔՀԿ-ից պաշտպանի միջոցով նամակ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
«Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:
Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:
Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը»,- Նշված է Խանդոյանի նամակում:
