«Իմ անունն Ապուշ է». սադիստ-մոր 4-ամյա երեխան չի կարողացել հայտնել իր անունը
LifeԼife.panorama.am-ը գրում է .
ԱՄՆ Արկանզաս նահանգի Հոթ-Սփրինգս քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է կնոջ, որը իր 4-ամյա դստերը ենթարկում էր ծաղրուծանակի ու ծեծի։ Այդ հարցում նրան օգնում էր նրա ընկերը։ Որպես պատիժ նրանք երեխային կապում էին անկողնուց պլաստիկ ձեռնաշղթաներով։ Իսկ երբ իրավապահները երեխային հարցրել էին, թե ինչ է նրա անունը, երեխան ասել էր «Ապուշ», քանի որ այդ բառով նրան տանը կանչում էին ավելի հաճախ, քանի նրա իսկական անվամբ։
Երեխայի դեմքին և մարմնի վրա եղել են բռնության հետքեր, ձեռքերին՝ ձեռնաշղթաների հետքեր։ Կինը և նրա ընկերը փորձել են արդարանալ, որ երեխային Ապուշ են ասել միայն կատակով, իսկ ծեծել են միայն փայտե բահով։
Երեխայի մայր Ջենիֆեր Դենենը և նրա ընկերը՝ Կլարենս Ռիդը ձերբակալված են։ Նրանց պատմությունը ԱՄՆ-ում լայն հասարակական արձագանք է առաջացրել։