Ադրբեջանում սպանվածի հարազատները վայրագորեն հաշվեհարդար են տեսել մարդասպանի որդու հետ
ՄիջազգայինԱդրբեջանական Հաջիգաբուլում այսօր առավոտյան մահացու ծեծի է ենթարկվել տեղի 46-ամյա բնակիչ Ջահանգիր Շիրալիեւը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ութ մարդ Շիրալիեւին ծեծել է մետաղական ձողերով եւ այլ բութ առարկաներով:
Նշենք, որ սպանվածի հայրը՝ 82-ամյա Սարհադ Շիրալիեւը, անցյալ տարվա օգոստոսի 8-ին հրազենից արձակած կրակոցով սպանել է իր ազգականին՝ 45-ամյա Գաբիլ Ադիլովին: Այսօրվա ծեծին եւ սպանությանը մասնակցել են Ադիլովի եղբայրներն ու մերձավոր ազգականները:
Սպանության փաստի առիթով մի քանի մարդ է ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ: