Մոսկվայում ուսանողուհուն տուգանել են ահաբեկչության հրապարակային արդարացման համար
ՄիջազգայինՄոսկովյան շրջանային ռազմական դատարանը Սեչենովի անվան բժշկական համալսարանի ուսանողուհի Պատիմատ Հաջիեւային 400 հազար ռուբլու չափով տուգանել է ծայրահեղականության եւ ահաբեկչության հրապարակային արդարացման մեղադրանքով: Այդ մասին ասված է դատավճռի լուծում առաջարկող մասում, որը հրապարակել է դատական կոլեգիայի նախագահ Միխայիլ Կուդաշկինը:
«Դատարանը որոշել է Հաջիեւային մեղավոր ճանաչել եւ պատժի մասնակի մեղմման միջոցով վերջնական տուգանք նշանակել 400 հազար ռուբլու չափով», - դատավճիռը հրապարակել է դատավորը:
Պետական մեղադրողը խնդրել էր Հաջիեւային դատապարտել չորս տարվա գաղութ-բնակավայրի, իսկ պաշտպանությունը` արդարացնել հանցակազմի բացակայության կապակցությամբ, հայտնում է Ինտերֆաքսը:
Հաջիեւային մեղադրում են ՌԴ ՔՕ-ի 205.2 հոդվածով (ահաբեկչական գործունեության իրականացման հրապարակային կոչեր կամ ահաբեկչության հրապարակային արդարացում) եւ ՌԴ ՔԿ 282 հոդվածով (ատելության կամ թշնամության հրահրում, ինչպես նաեւ մարդկային արժանապատվության ստորացում): Դատարանի որոշմամբ նա կալանքի է առնվել:
Հաջիեւան մասնակիորեն է ընդունել իր մեղքը:
Փաստաբան Թիմուր Ալիեւը պարզաբանել է, որ 2015-ի հուլիսին իր պաշտպանյալը սոցիալական ցանցի իր էջում տեսագրության ստոպ-կադր է տեղադրել, որում ենթադրաբար պատկերված են «Իսլամական պետության» գրոհայիններ, իսկ դրանից հետո` ռուսերենով տեքստ «Աստծուն աղոթքի տեսքով»: Երկու շաբաթից էլ պակաս ժամանակում` հուլիսի 23-ին Հաջիեւան ինքնուրույն հեռացրել է գրառումը: Քրեական գործը հարուցվել էր նոյեմբերին, ամսի 24-ին նա ձերբակալվել էր: