Արթուր Ալեքսանյանի քայլը հիսթերիայի է հասցրել ադրբեջանցիներին
ՍպորտՀունահռոմեական ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում օրեր առաջ Ռիոյում օլիմպիական չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը՝ 20 տարվա դադարից հետո Հայաստանի պարգևելով Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ։
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրը կրում էր շապիկ, որին դաջված էր քառօրյա պատերազմի լուսահոգի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը։ Ալեքսանյանը նշել էր․
«Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին»:
Ադերբեջանական մամուլում այս առթիվ հերթական հիսթերիան է բարձրացվել։ Haqqin.az-ը գրում է․ «Միջազգային օլիմպիական կոմիտեն պետք է պատժի հայ մարզիկին։ ՄՕԿ-ի կանոնների համաձայն՝ սպորտը չի կարելի ծառայեցնել քաղաքական նպատակների»։
Հավելենք, որ որակազրկման մասին խոսք անգամ չկա։ ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի վստահ հաղթանակն ամրագրելուց բացի որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։
Նյութի աղբյուրը՝ 1in.am: