Ռուսական ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ օբյեկտներին
Ուշադրության կենտրոնումՏու-22Մ3 եւ Սու-34 ռմբակոծիչները, դուրս գալով ՌԴ-ի եւ Իրանի օդանավակայաններից, խմբակային Սիրիայի Դեր Զոր նահանգում հարվածներ են հասցրել ԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«2016-ի օգոստոսի 18-ին Տու-22Մ3 հեռահար եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչները, դուրս գալով Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղակայված բազաներից, խմբակային ավիահարված են հասցրել Դեր Զորում «Իսլամական պետության» օբյեկտներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ոչնչացվել է 5 խոշոր զինապահեստ, կործանիչ հարվածներ են հասցվել 6 հրամանատարական կետերի: