ԱՄՆ դոլարի փոխարժեքը գրեթե չի փոխվել
ՄիջազգայինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 18-ին, կազմել է 475.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.94 դրամ (աճել է 2.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.59 դրամ (աճել է 6.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.47 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 299.05 դրամ, ոսկի՝ 20,528.06 դրամ, պլատին՝ 16,946.9 դրամ։
Օգոստոսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։