Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ղեկավարը ձերբակալվել է
Ուշադրության կենտրոնումԲրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկիին՝ Ռիոյում Օլիմպիական խաղերի տոմսեր անօրինական վաճառելու պատճառով:
71-ամյա Հիկին ապօրինի կերպով մեծ թվով տոմսեր է վաճառել: Այս մասին տեղեկացնում են բրազիլական լրատվամիջոցները:
Պատրիկ Հիկին ձերբակալությունից հետո հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունի, իրեն թույլ է զգում եւ հրապարակավ որեւէ հայտարարություն չի կարող անել:
Պարզվել է, որ երբ ոստիկանները Պատրիկի հետեւից են գնացել (ով նախկինում ղեկավարում էր Իռլանդիայի օլիմպիական խոհուրդը) փորձել է փախուստի դիմել: Ոստիկանները գտել են նրա օլիմպիական անցագիրը այն հյուրանոցի դռան հետեւում, որտեղ մինչեւ վերջերս գտնվում էին Պատրիկն ու նրա որդին:
Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալությունից հետո Հիկին իրեն թույլ է զգացել, եւ նրա նկատմամբ բուժօգնություն է ցուցաբերվել:
http://www.totoexpert.am/2016/08/17/patrick-arrested/