Հայկական կողմից զիջումների մասին հիմա խոսելը պարտվողականություն է. Շավարշ Քոչարյան
ՀասարակությունԱյս պայմաններում, երբ ադրբեջանական կողմը երբեք չի խոսում իր կողմից զիջումների մասին, կոնկրետացնել, թե հայկական կողմը ինչ զիջումների է գնալու, կոպիտ մարտավարական եւ ռազմավարական սխալ է: Այս մասին օգոստոսի 18-ին՝ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ նման հարցերի մասին խոսելը պարտվողականություն է, քանի որ Բաքուն մինչեւ հիմա իր կողմից երբեք զիջումների մասին որեւէ հայտարարություն չի արել: «Երբ որ Բաքուն կխոսի զիջումներից, հնարավոր կլինի խոսել նաեւ դրանց փոխադարձ բնույթի մասին: Քանի դեռ այնտեղ այդ մասին չեն խոսել, նման հարցեր բարձրացնելը կոռեկտ չէ»,- ընդգծեց Քոչարյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին ընդհանուր առմամբ՝ նա նշեց, որ հայկական կողմերն ասում են, որ պատրաստ են փոխադարձ զիջումների: «Բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից ոչ մի հայտարարություն չկա, ավելին՝ քանի դեռ նրանց դիրքորոշումը գնալով կոշտանում է, զիջումների մասին խոսելն, ըստ իս, անիմաստ է»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը: