Վաղը կեսօրից արևադարձային տաք հոսանքներ կներթափանցեն Հայաստան
Ուշադրության կենտրոնումՀանրապետության տարածքում' oգոստոսի 18-ին' երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝ oգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ դեպի Հայաստան արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
«Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը: Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Եթե վերջին օրերին Հանրապետության հատկապես հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38...+39 աստիճան տաքություն»,-տեղեկացնում է Սուրենյանը։