Ծիրանի արտադրության ծավալները կգերազանցեն 2013 թվականի ցուցանիշները. գյուղնախարար
Ուշադրության կենտրոնումPanorama.am-ը գրում է.
«Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը՝ այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել են մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը:
Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ