Մոսկվայի 45 փողոցների երթևեկելի մասը ջրածածկ է եղել անձրևից
HeaderՄոսկվայի 45 փողոցների երթևեկելի մասը և բնակելի տների հինգ նկուղ ջրածածկ են եղել սաստիկ անձրևից: Այս ճշգրտված տվյալները ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչությունում:
«Օգոստոսի 15-ին առատ տեղումների հետևանքով Մոսկվայի տարածքում հեղեղվել են բազմաբնակարանանոց բնակելի տների և վարչական շենքերի հինգ նկուղային հարկաբաժիններ, տեղի են ունեցել 66 ծառերի տապալումներ, գոյացել են գրունտի չորս անկումներ, ջրով են ծածկվել ստորգետնյա անցումները մետրոյի «Ֆիլևսկի պարկ», «Պիոներսկայա» և «Սավելովսկայա» կայարանների մոտ, ինչպես նաև 45 փողոցների երթևեկելի մասը»,- հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:
Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները ջուրը պոմպահանել են նկուղային հարկաբաժիններից, սղոցել են ծառերը: Նրանք նաև ավտոմոբիլիստներին և ուղևորներին օգնել են դուրս գալ ճանապարհների ջրածածկ հատվածներում հայտնված ավտոտրանսպորտից: Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայանները և Մոսկվայի մետրոպոլիտենն աշխատում են կանոնավոր ռեժիմով:
Լուսանկարը' ТАСС