Տղամարդիկ սկսել են մեծացնել սեռական անդամի ոչ թե երկարությունը, այլ` լայնությունը
LifeMed.news.am-ը գրում է .
Երկար ժամանակ շատ տղամարդիկ հնարավորություն էին փնտրում` մեծացնելու սեռական անդամի երկարությունը, որովհետեւ համարում էին, որ իրենք չեն բավարարում զուգընկերներին: Սակայն այսօր տրամադրությունները փոխվում են եւ ուժեղ սեռի ներկայացուցիչները գեղեցկության կլինիկաներ են գնում սեռական անդամի լայնության, ոչ թե երկարության ավելացման ներարկումների համար:
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Sexual Medicine ամսագրի կողմից, ցույց է տալիս, որ սեռական անդամի լայնության մեծացումը, տղամարդկանց կարծիքով, ոչ միայն մեծացնում է անդամի արտաքին գրավչությունը, այլեւ կանանց կողմից բավարարվածության աստիճանը: Հետազոտության հեղինակները, որոնք աշխատում են Մեքսիկայի գեղեցկության կլինիկաներից մեկում, ընդգծում են, որ նման ծառայությունների համար իրենց դիմող հիվանդների թիվը կայուն կերպով աճում է ամեն տարի:
«Աշխարհի բոլոր երկրներից մեզ մոտ հիվանդներ են գալիս, որոնք ցանկանում են մեծացնել իրենց սեռական անդամի տրամագիծը, ասում է բժիշկ Լուիս Կասավանտեսը: Այն կարծիքը, թե «որքան մեծ, այնքան լավ», դուրս չի գալիս տղամարդկանց գլխից: Մեր չբավարարված հիվանդների սեռական անդամի միջին վիճակագրական երկարությունը 9,2 սմ է կազմում, իսկ կորագիծը` 9,3 սմ: Այդ թվերը գրեթե ամբողջությամբ համընկնում են այն ցուցանիշների հետ, որոնք նորմա են համարվում բժշկական գրականության մեջ»:
Անմիջապես պրոցեդուրայի ընթացքում բժիշկը գելային լուծույթը մտցնում է սեռական օրգանի եւ մաշկի արանքը: Ներարկումները կազմված են պոլիմեթիլմետակրիլատային միկրոգնդերից (ՊՄՄԱ)` մաշկային ֆիլերից: