Արցախում 8 ամիս առաջ վիրավորված Վարազդատը տեսնում է 10 տոկոսով. զինծառայողի հայր
ՀասարակությունՀակառակորդի հրետակոծության հետեւանքով անցած տարվա դեկտեմբերի 5-ին ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը կրկին վիրահատության կարիք ունի: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը` Իշխան Խաչատրյանը:
«Աչքի վիրահատության պետք է ենթարկվի, սակայն բժիշկներն ասում են՝ Հայաստանում հնարավոր չէ: Մեզ առաջարկել են թեկուզ Սանկտ Պետերբուրգում վիրահատությունը կատարել, հիմա հետաքրքրվում ենք, տեսնենք՝ ինչ գումարների մասին է խոսքը»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Նշենք, որ Վարազդատ Խաչատրյանը տեսնում է ընդամենը 10 տոկոսով: Հոր խոսքով՝ Վարազդատն այժմ փորձում է աշխատանք գտնել:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: