Ռուսական նավերի անձնակազմերը զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում
Ուշադրության կենտրոնումՌԴ-ի հարվածային նավախումբը մարտավարական զորավարություններ է սկսել Միջերկրական ծովի արևելյան մասում, որոնց շրջանակում կիրականացնի հրետանային և հրթիռային հրաձգություն: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի տասնհինգին ռուսական հարվածային նավախումբը (ՆՀԽ) տակտիկական զորավարժություններ է սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում: Միջերկրածովյան վարժանքներն անցկացվում են Ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության պլանի հիման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կստուգվի ահաբեկչական բնույթի ճգնաժամային իրավիճակները կարգավորելու նավատորմի ուժերի կարողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: