Ռիո 2016. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց
Ուշադրության կենտրոնումՌիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ 85 կգ Մաքսիմ Մանուկյանը:
Նախնական գոտեմարտում մեր մարզիկն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցչի հետ:
Մանուկյանը պարտվեց 0:3 հաշվով: Եթե մրցակիցը հասնի եզրափակիչ՝ մեր մարզիկը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: