Հռոմի պապը մտահոգված է այն լռությամբ, որում հայտնվել են հակամարտությունների զոհերը
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը լուրջ մտահոգություն է հայտնել այն լռության առիթով, որում հայտնվել են աշխարհում չդադարող «հակամարտությունների անմեղ զոհերը»:
Ֆրանցիսկոսը հիշեցրել է «այն մարդկանց տագնապների ու ցավի մասին, որոնք աշխարհի շատ մասերում ձգձգվող հակամարտությունների անմեղ զոհեր են»:
«Իմ մտքերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Քիվուի նահանգի զոհերի հետ են, որոնք վերջերս նոր սպանդի զոհեր դարձան»,- ասել է, մասնավորապես, քահանայապետը:
Այս առնչությամբ Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ այդ բոլոր անմեղ զոհերի շուրջն «ամոթալի լռություն» է տիրում, որ մարդկանց ուշադրությունը չի հրավիրվում նրանց նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: