ՌԴ-ի ՊՆ ղեկավարը Բաքվում է
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեծ պատվիրակության ուղեկցությամբ աշխատանքային այցով գտնվում է Բաքվում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, օգոստոսի 13-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան, որտեղ նա «Ալաբինո» հրաձգարանում մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր-2016» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Զաքիր Հասանովի հետ, որտեղ կողմերը քննարկել են «երկկողմանի ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները»:
«Կարծիքներ են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրով»,-ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով, Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ալիևը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Շոյգուի այցի շրջանակում «քննարկվելու են երկու երկրների միջև հետագա փոխադարձ համագործակցության հարցեր»:
Սերգեյ Շոյգուի Ադրբեջան այցը կավարտվի այսօր' օգոստոսի 15-ին: