ՌԴ–ն ՆԱՏՕ–ին ռազմական համագործակցության վերականգնման կոնկրետ առաջարկներ է արել. Լավրով
ՄիջազգայինՌԴ–ն ՆԱՏՕ–Ռուսաստան խորհրդի վերջին նիստի ժամանակ դաշինքին կոնկրետ առաջարկներ է փոխանցել ռազմական համագործակցության վերականգնման մասին։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք անցյալ ամիս վերջին նիստի ժամանակ դաշինքին կոնկրետ առաջարկներ ենք փոխանցել ռազմական համագործակցության վերականգնման մասին, առաջին հերթին՝ այդ ոլորտում վստահության աճի տեսակետից»,– ասել է Լավրովը Ուրալի դաշնային համալսարանում ելույթ ունենալիս։