ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գրծընթացը կարող է հետաձգվել մինչև 2019 թվականը
ՄիջազգայինԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գրծընթացը կարող է հետաձգվել մինչև 2019 թվականը, հայտնում է France-Presse-ը:
Ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ գործընթացի մեկնարկին նախապատրաստելու համար իրենց անհրաժեշտ է ժամանակ, ինչը տեղի չի ունենա այս տարի, ինչպես նաև մտադրություն է հայտնել մինչև Լիսաբոնյան համաձայնություն 50-րդ հոդվածի պաշտոնական ներգրավումը նախնական բանակցություններ անցկացնելու մասին: Սակայն, ԵՄ-ն Լոնդոնին շտապեցնում է սկսել Brexit-ը և հրաժարվում է բանակցություններից:
Միաժամանակ, Բրիտանայի նախարարները Լոնդոնի ֆինանսական սեկտորի բարձրաստիճան ներկայացուցիչներին մասնավոր ձևով նախազգուշացրել են, որ գործընթացի մեկնարկը չի կարող տեղի ունենալ մինչև 2017 թվականի վերջը, և նշելով մի շարք խոչընդոտող պատճառներ' այն հնարավոր են համարել միայն մինչև 2019 թվականի վերջը: