Նովոսիբիրսկի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, տարհանվել է մոտ 500 մարդ
Ուշադրության կենտրոնումReplik.am-ը գրում է.
Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանում բռնկված հրդեհի պատճառով մոտ 500 մարդ է տարհանվել դեպքի վայրից: Այս մասին հունիսի 19-ին հայտնում են ՌԴ ԱԻՆ տարածքային վարչությունից:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 09:48-ին, 4 րոպե անց կրակը տեղայնացվել է, իսկ ևս 8 րոպե անց լիկվիդացվել են օջախներ: Հայտնվում է, որ կրակի լիկվիդացմանը մասնակցել է 7 հաշվարկ: Միջադեպի պատճառով միայն մեկ չվերթ է հետաձգվել: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: