Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը բախվել է հաստաբուն ծառին (լուսանկար)
ՀասարակությունԿոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է: Երեւան-Սեւան ավտոճանապարհին 34-ամյա Խաչիկ Ֆահրադյանի վարած 2106 մակնիշի մեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու հարվածել ծառին:
Մրգաշենի գյուղապետ Արամայիս Արամյանը, որի համագյուղացին է մեքենայի ուղեւոր, 28-ամյա Հարություն Թորոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Խաչիկ Ֆահրադյանը մահացել է, Հարություն Թորոսյանը՝ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Խաչիկ Ֆահրադյանը Նոր Հաճըն քաղաքի բնակիչ էր:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի