Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Պաթոլոգիկ եւ ֆիզիոլոգիական ձեռնաշարժության առանձնահատկությունները. զրույցը սեքսոպաթոլոգի հետ

Life

Մաստուրբացիան, օնանիզմը կամ ձեռնաշարժությունը բավական հակասական կարծիքների է արժանանում գիտության մեջ: Որոշ մասնագետներ այն լուրջ շեղում են համարում, մյուսներն էլ կոչ են անում ձեռնպահ մնալ ծայրահեղ կարծիքներ հրապարակելուց, որոնք չափազանց խորը բացասական տպավորություն են թողնում զգայուն անձանց վրա: Ձեռնաշարժության երեւույթի եւ նրա առանձնահատկությունների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավարՍեւադա Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, արդյո՞ք ձեռնաշարժությունը միանշանակ բացասական երեւույթ է:

Մաստուրբացիան, ձեռնաշարժությունը կամ օնանիզմը բավական խնդրահարույց երեւույթ է: Շատ հաճախ բազմաթիվ անհատների մոտ այս երեւույթի սխալ մեկնաբանությունը կարող է տարբեր սեքսուալ խանգարումների եւ դեպրեսիվ վիճակների պատճառ հանդիսանալ, քանի որ, ընդհանուր առմամբ, գոյություն չունեն միասնական մոտեցումներ այս հարցի շուրջ:

Մինչեւ վերջերս, ոչ գիտական տվյալներով, բազմաթիվ գրականության նմուշներում խիստ քննադատվում եւ վատաբանվում էր մաստուրբացիայի երեւույթը, ինչը տարբեր անհատների՝ էմոցիոնալ, լաբիլ անձանց մոտ, կարող է վնասակար ազդեցություն ունենալ:

Ըստ էության, տարբերում են ձեռնաշարժության տարբեր տեսակներ, որոնք դասակարգվում են երկու խմբի մեջ՝ պաթոլոգիկ, այսինքն՝ հիվանդության տարրեր պարունակող եւ ֆիզիոլոգիական, այսինքն՝ ոչ պաթոլոգիկ ձեւեր, որոնք կարող են հանդիպել այս կամ այն տարիքային խմբերում, եւ սա չի դիտվում որպես հիվանդություն:

Որո՞նք են պաթոլոգիկ ձեռնաշարժության առաջացման պատճառները եւ ո՞ր տարիքային խմբերին են դրանք բնորոշ:

Գոյություն ունի նախապուբերտատային տարիքի ձեռնաշարժություն, որը հանդիպում է մինչեւ տասը տարեկան երեխաների մոտ:

Այն պետք է դիտարկել որպես հիվանդություն, առանձնակի ուշադրություն դարձնել դրան եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ բուժում կազմակերպել: Այս երեւույթը սովորաբար հայտնաբերում են ծնողները՝ նկատելով, որ երեխաների մոտ՝ լինի աղջիկ թե տղա, տեղի են ունենում որոշակի սեւեռում սեռական օրգանների վրա եւ որոշակի շարժումներ, որոնք երեխային հաճույք են պատճառում: Սա, իհարկե, ծնողներից ուշադրություն է պահանջում եւ, համապատասխանաբար, խորհուրդ է տրվում այդ երեւույթը բացահայտելու դեպքում ուժ չկիրառել երեխաների նկատմամբ, որպեսզի այդ հետագայում չվերածվի սեւեռուն ձեւերի:

Նախապուբերտատային ձեռնաշարժության պատճառները տարբեր են. երեխաները կարող են սեքսուալ տեսարանների ականատես դառնալ կամ շոշափել իրենց սեռական օրգանները բորբոքային պրոցեսների, քորի պատճառով եւ դրանից հաճույք ստանալ: Հաջորդ տեսակը մաստուրբացիայի սեւեռուն տարբերակն է, երբ անհատի մոտ կա կանոնավոր սեռական կյանք, բայց նա հրաժարվում է դրանից եւ կենտրոնանում է ձեռնաշարժության վրա, օբսեսիվ բնույթ է կրում, համարվում է պաթոլոգիկ եւ բուժում է պահանջում: Իսկ ֆիզիոլոգիական մաստուրբացիան կարող է դիտվել տարբեր տարիքային խմբերում, օրինակ՝ դեռահասային տարիքի մաստուրբացիան համարվում է նորմատիվային եւ դիտվում է սեռահասուն տարիքում 90% դեպքերում: Այստեղ արդեն խոսքը հիվանդության մասին չէ. սա անցնում է կամ փոխարինվում է հասուն տարիքում սեռական հարաբերություններով:

Ֆիզիոլոգիական է համարվում նաեւ փոխարինող տիպի մաստուրբացիան, երբ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ սեռական կյանքով ապրել, եւ այդ ժամանակ սեռական հարաբերությունները փոխարինվում են ձեռնաշարժությամբ: Այդ արագ վերանում է, երբ ստեղծվում են համապատասխան բարենպաստ պայմանները սեռական կյանքով ապրելու համար: Այդ հարցում հարկավոր է ցուցաբերել նրբանկատություն. եթե անհատի մոտ ամբողջ կենսակերպը զբաղեցնում է մաստուրբացիան, որը խանգարում է նրան ստեղծագործական աշխատանքում կամ ուսման գործընթացում, այս դեպքում այն կարող է դիտվել որպես պաթոլոգիկ եւ պահանջել համապատասխան բուժում:

Ինչպիսի՞ բուժման միջոցներ են կիրառվում պաթոլոգիկ ձեռնաշարժության բուժման նպատակով:

Իրականացվում է առանձնահատուկ բուժում՝ հատուկ մշակված մեթոդիկայով: Կիրառվում է նաեւ ֆիզիոթերապեւտիկ բուժում, հոգեթերապիայի տարբեր տեսակներ: Մշակված են յուրօրինակ մեթոդներ, որոնք կիրառելի են տարբեր դեպքերի համար: Ամեն դեպքում պաթոլոգիկ ձեռնաշարժությունը լուծելի խնդիր է:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված