Սիրիայում ավելի քան 2 հազար մարդ ազատագրվել է ԻՊ-ի գերությունից
HeaderԱվելի քան 2 հազար խաղաղ բնակիչներ, որոնց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները որպես կենդանի վահան էին օգտագործել Մանբիջ քաղաքից նահանջելիս, ազատագրվել են: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
«Քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո է, սակայն որոշ վայրերում ծայրահեղականներից տարածքների մաքրման գործողությունը շարունակվում է»,- պարբերականին հաղորդել են հատուկ գործողությանը մասնակցած քրդական եւ արաբական զինված խմբեր ներառող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միության ներկայացուցիչները:
ВВС News-ի հաղորդմամբ՝ Մանբիջի բնակիչները փողոց են դուրս եկել՝ տոնելու ԻՊ-ի զինյալներից քաղաքի ազատագրումը: Տղամարդիկ սափրել են մորուքները, որ պահում էին ահաբեկիչների պարտադրանքով, իսկ կանայք այրել են մահմեդական հագուստներն ու ցուցադրաբար ծխախոտ ծխել: