Ամերիկուհին իր հղիության մասին լուրն ամուսնուն հայտնել է բեմադրված ֆոտոսեսիայի ժամանակ (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Երբ ԱՄՆ-ի 24-ամյա բնակչուհի Բրիան Դաուն իմացել է իր հղիության մասին, նա որոշել է ամուսնուն այդ մասին արտառոց կերպով տեղեկացնել:
Կինն իրենց հարսանեկան լուսանկարչին խնդրել է բեմականացված ֆոտոսեսիա կազմակերպել և ոչ մի բան չկասկածող ամուսնուն հրավիրել է պուրակ ու ասել, թե իրենք անվճար լուսանկարվելու հնարավորություն են շահել:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը` պուրակում լուսանկարիչն ամուսիններին տախտակներ ու կավիճ է տվել և ասել, որ իրար մեջքով կանգնեն և մի քանի բառով նկարագրեն միմյանց: Երբ լուսանկարիչը նրանց խնդրել է շրջվել և իրար դեմ- դիմաց կանգնել, ամուսինն իր կնոջ տախտակի վրա կարդացել է «Դու շուտով հայրիկ կդառնաս» գրությունը:
«Բրենդոնի արձագանքն ուղղակի աննկարագրելի էր. նա արտասվեց և քնքշորեն գրկեց իր կնոջը: Երեխան փետրվարին կծնվի, և նրանք անչափ երջանիկ են»,- պատմել է լուսանկարիչը:








