Մյուս շաբաթ ևս Հայաստանում մինչև +38 աստիճան կլինի
Ուշադրության կենտրոնումՀայաստանի տարածքում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 15-17-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը կտատանվի գիշերը' +21 +23, ցերեկը' +36 +38 սահմաններում: