Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է:
Ինչպես հայտնի է, բժիշկները երկար ժամանակ է` պայքարում են նրա կյանքի համար, ցավոք, փրկել չհաջողվեց:
Նյութի աղբյուրը՝ ArmLur.am: