Զարիֆն առաջարկել է Սիրիայի հարցով հանդիպում կազմակերպել Թուրքիայի մասնակցությամբ
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն առաջարկել է տարածաշրջանի շահերի շրջանակում սիրիական ճգնաժամը լուծելու համար կազմակերպել եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Ռուսասատանի եւ Իրանի մասնակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անկարա այցի ընթացքում Զարիֆը հանդիպել է իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ: Նրան ընդունել են նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Բանակցությունների ժամանակ նշվել է, որ «Սիրիայի ամբողջականության պահպանումը» Անկարայի եւ Թուրքիայի համար առաջնահերթություն է:
IRNA գործակալության տեղեկություններով՝ կողմերն արտահայտվել են հետագա քաղաքական համագործակցության ամրապնդման օգտին: Այս կապակցությամբ քննարկվել է առաջիկա շաբաթներին Թեհրան Թուրքիայի նախագահի հնարավոր այցի հարցը: