Մայազիայի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ 9 գրոհայինի
Ուշադրության կենտրոնումՄայազիայի ոստիկանությունը ձերբակալել է 9 գրոհայինի, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Նրանցից երկուսը ենթադրաբար մասնակցել են երկրի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի ծայրամասում գտնվող բարում հունիսին պայթյունի իրականացմանը:
Նռնակը բարում պայթել է հունիսի 28-ին, որի հետեւանքով ութ մարդ էր վիրավորվել: Դա Մալայզիայի տարածքում ԻՊ-ի կազմակերպած առաջին ահաբեկչությունն էր: Պայթյունի պատասխանատվությունը սոցցանցերում ստանձնել էր սիրիայում ԻԳ կողմում մարտնչող մալայզիացի Մոհամմեդ Ջեդին:
Ոստիկանության գլխավոր տեսուչ Հալիդ աբու Բաքարի հաղորդմամբ՝ կասկածյալներից երկուսը ձերբակալվել են երկրի հյուսիս-արեւելքում, որտեղ Մոհամմեդ Ջեդիից հրահանգների էին սպասում եւ նոր ահաբեկչություն էին պլանավորում:
2013 թվականի ընթացքում Մալայզիայում, որի բնակչության մեծամասնությունը իսլամ է դավանում, ընդհանուր ձերբակալվել է 230 գրոհային, որոնցից 200-ը մալայզիացիներ են: