Արամե ու Աննա Թովմասյան․ «Վերջապես ստացանք Աստծո օրհնությունը» . նոր լուսանկարներ և տեսանյութեր
LifeBravo.am-ը գրում է .
Օգոստոսի 10-ին Սաղմոսավանքում տեղի ունեցավ Արամեի ու Աննա Թովմասյանի պսակադրության գեղեցիկ արարողությունը, որի մասինպատմել էինք ու ներկայացրել հարսանյաց խնջույքի մանրամասները:
Աննա Թովմասյանն Ինստագրամի իր էջում պսակադրությունից լուսանկարներ է հրապարակել ու գրառում կարատել․ “Արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած ենք միայն զագսով, երեկ վերջապես ստացանք Աստծո օրհնությունը։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի եւ բարեմաղթանքների համար։ Աստված ձեզ պահապան”:
Աննան նաեւ շնորհակալություն է հայտնել իրենց ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների համար․ “Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Շատ հաճելի է ստանալ նման շնորհավորանքներ ընկերներից, ծանոթներից եւ առավել եւս անծանոթ մարդկանցից”:
Ստորեւ առաջարկում ենք դիտել պսակադրությունից համացանցում հայտնված նոր լուսանկարներն ու տեսանյութերը:
Շարունակությունը՝ այստեղ :

