Վրաերթ Խանջյան փողոցում
ՀասարակությունՕգոստոսի 13-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում՝ «Լունապարկ» մանկական զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Ք.-ը իր վարած «Opel Astra» մակնիշի 34 MR 317 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են: