Արցախում զոհված Սաշա Գալստյանը կդառնար 20 տարեկան
ՀասարակությունԱյսօր Արցախում զոհված Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողն այսօր կդառնար 20 տարեկան, գրում է 168.am-ը:
Արցախում զոհված Սաշա Գալստյանն Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ծառայում էր Ջեբրաիլում։ Բանակ էր զորակոչվել 2014թ. հունվարին։ 1996թ. ծնված Սաշան սովորում էր «Հայբուսակ» համալսարանում, ուզում էր բժիշկ դառնալ:
Մեր այցի ընթացքում Սաշայի մայրը՝ տիկին Սոֆին, խոսելով որդու զոհվելու հանգամանքների մասին՝ ասել էր՝ Սաշան հրահանգ է ստացել կրակ բացել զենքից. «Ասում են՝ սկսել է կրակել՝ առանց դադարի։ Բավական երկար ժամանակ դիրքը պահում է։ Նահանջի հրաման են տալիս, բայց Սաշան չի նահանջում, չի համակերպվում։ Մենակ-մենակ կրակի դեմ կանգնած՝ կռիվ է տալիս։ Երկու լիցք արդեն դատարկած է լինում։ Երրորդը լիցքավորելու ժամանակ արդեն դիպուկահարն իր տեղն իմացած է լինում։ Ասում են՝ այդ զենքից չի կարելի երկար ժամանակ կրակ վարել։ Այդ զենքին չի տիրապետել։ Իր զենքն ուրիշ է եղել, պարզապես ինքը չի համակերպվել։ Գիտակցելով՝ գերադասել է զոհել իր կյանքը, զոհել հանուն հայրենիքի»։
Աղբյուրը՝ 168.am: