ԻՊ-ն Սիրիայում 2 հազար խաղաղ բնակիչ է առևանգել
Header«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիսում գտնվող մոտ 2 հազար խաղաղ բնակիչ են առևանգել:
Այս մասին հայտնում է The Daily Star-ը՝ հղում կատարելով Սիրիայի դեմոկրատական ուժերի խմբավորմանը:
Սիրիայի դեմոկրատական ուժերի խմբավորում կոչվող արաբաքրդական դաշինքն անցած շաբաթվա ընթացքում կարողացել է քաղաքն ազատագրել ԻՊ-ի մեծ թվով զինյալներից, սակայն նրանց մի մասը դեռ շարունակում են քաղաքում մնալ: Քաղաքից նահանջելու ընթացքում ԻՊ-ի զինյալները մոտ 2 հազար խաղաղ բնակիչ են առևանգել: