Ինչ հատուկ միջոցներ է կիրառել ոստիկանությունը հուլիսի 20–ին Խորենացի փողոցում
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը հուլիսի 20-ին պարեկապահակային ծառայության գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում կիրառել է անբեկոր լուսաձայնային նռնակ՝ «Զարյա 3»՝ 24 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»՝6 հատ, ձեռքի լուսաձայնային միատարր նռնակ «Ֆակել-Ս»՝ 4 հատ, լուսաձայնային գրգռիչ ազդեցության ձեռքի նռնակ՝ «Դրոֆա»՝ 3 հատ: Այս մասին ոստիկանությունը տեղեկացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հարցմանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ հուլիսի 20–ին Խորենացի փողոցում ոստիկանությունը ցրել է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակցության ցույցը, բերման ենթարկել տասնյակ մարդկանց։ Տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ։