Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Հայաստանի բնակչության թունավորման նոր փաստեր . մարդիկ գրեթե անտեղյակ են, թե ինչ է կատարվում

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի բնակչությունը նույնպես զոհն է համաշխարհային մասշտաբի մի մեծ դավադրության, բայց մեզանից գրեթե բոլորն էլ դավին անտեղյակ, որոշներն էլ ցավին անտարբեր ապրում են, եթե համարենք դա ապրել… Աշխարհում կան ուժեր՝ իրենց Աստծո իրավունքներ վերապահած, այսպես կոչված, «աշխարհի ճարտարապետներ», որոնք տարբեր մեթոդներով ու հնարքներով զբաղվում են մոլորակի բնակչության կրճատմամբ. մի տեղ՝ ներքին և արտաքին պատերազմներով, մի տեղ՝ ճառագայթմամբ, մի տեղ՝ ծնելիության արհեստական կրճատմամբ, մի տեղ՝ սննդամթերքի և դեղորայքի միջոցով կենսաահաբեկչությամբ…

Նրանց զինանոցում շատ այլ միջոցներ էլ կան, բոլորը թվարկելն իմաստ չունի, և դա չէ այս հոդվածի նպատակը: Նրանք շատ հզոր են, գրեթե ամեն տեղ իրենց մարդիկ ունեն, այդ թվում նաև՝ առանցքային նշանակություն ունեցող այն կազմակերպություններում, որոնցից է կախված այս կամ այն սննդամթերքի, պրեպարատի, դեղորայքի անվտանգ, թույլատրելի լինել-չլինելը որոշելը: Վարձու գիտնականների մի ամբողջ բանակ ծառայում է նրանց…

Ես չեմ կարող ասել, որ այդ ուժերն են կանգնած Եվրոպայի պարենի անվտանգության գործակալության որոշումների կամ եզրակացությունների ետևում, բայց կարող եմ հարցնել, թե նշված գործակալությունն ինչո՞ւ է անտեսել, որ մարդու օրգանիզմում շաքարի արհեստական փոխարինիչ ասպարտամի (այն լայնորեն օգտագործվում է զովացուցիչ ըմպելիքների, ծամոնների, թխվածքների, քաղցրավենիքների և այլ սննդամթերքների արտադրության մեջ) տրոհման արդյունքներից է ֆորմալդեհիդը, որը դասակարգված (գրանցված) քաղցկեղածին է՝ առանց սպառման անվտանգ մակարդակի, այսինքն' չունի սպառման այնպիսի չափաքանակ, որը համարվում է անվտանգ:

Միաժամանակ հարցնում եմ ՀՀ սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների պատասխանատուներին, ՀՀ կառավարությանը՝ ինչո՞ւ վերը նշված իրողությունը հաշվի չեն առնում ու չեն արգելում ասպարտամ պարունակող սննդամթերքների, ըմպելիքների, ծամոնների ներկրումը ՀՀ և ասպարտամի գործածմամբ դրանց արտադրությունը Հայաստանում: Մեր համապատասխան ղեկավարների համար ասպարտամի օգտագործման թույլատրելիության վերաբերյալ նշված գործակալության, իրենց անտեղյակի տեղ դրած եվրոչինովնիկների, խիղճը ծախած մասնագետների եզրակացությո՞ւնն է ավելի կարևոր, թե մեր ազգաբնակչության առողջությունը, իսկ որոշ դեպքերում նաև՝ կյանքը: Ապա տեսեք, թե քաղցկեղից ՀՀ-ում տարեկան քանի մարդ է մահանում, քանիսի մոտ է ախտորոշվում քաղցկեղ, ապա գնացեք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, այլ բուժհաստատություններ, տեսեք, թե բժիշկների, մասնագետների աշխատասենյակների, լաբորատորիաների մոտ ինչ հերթեր են… Բա՛վ է:

Ասպարտամի ներկայացրած վերոնշյալ վտանգի կապակցությամբ է մեր հարցազրույցը «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա» գիտագործնական հանդեսի գործադիր խմբագիր Գոհար Ջրբաշյանի հետ: Նրա ներկայացրած բոլոր տեղեկությունների հետևում դրանք հիմնավորող մասնագիտական պատկառելի գրականություն կա, որոնց ցանկը հարցազրույցում հասկանալի պատճառով հնարավոր չէ ներկայացնել:

- Այսօր մեր դեղատներում, ինչպես և ամբողջ աշխարհում, լայնորեն վաճառվում են մուլտիվիտամիններ, մուլտիվիտամինահանքային հավելումներ, ավելին' դրանք գովազդվում են հեռուստատեսությամբ և այլ միջոցներով, բժիշկները մի շարք դեպքերում նշանակում իրենց հիվանդներին, հատկապես երեխաներին: Անվտա՞նգ են արդյոք դրանք, ի՞նչ է հայտնի դրանց մասին:

- ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում մուլտիվիտամինները հասանելի են դարձել 1930-ականների կեսերին: Երանելի ժամանակներ էին, երբ այդ հավելումները պատրաստվում էին բնամթերքների խտանյութերից: Հետագայում, 1940-ականների առաջին կեսին որոշ արտադրողներ սկսեցին արտադրել սինթետիկ վիտամինահանքային հաբեր, սկիզբ դնելով մի խելացնորության, որն արդեն վաղուց դարձել է համաշխարհային մակարդակի հանրային առողջապահության խնդիր:

Սինթետիկ սնուցիչների հետ կապված այս մղձավանջի մեջ հայտնվելը շատ հեշտ է, եթե մարդն անտեղյակ է այդ հավելումների վերաբերյալ մանրամասներին: Այնինչ դրանք կարող են հանգեցնել ակնկալվածի ճիշտ հակառակ արդյունքին: Ի լրումն սինթետիկ վիտամիննների մասին իմ մի շարք հոդվածներում բերված փաստերի, նշեմ, որ շատ մուլտիվիտամինահանքային հավելումներ, հատկապես ծամովիները, պարունակում են ասպարտամ (Aspartame -- L-asparty-L-phenylalanine methyl ester): Ուշադրություն դարձրեք, որ ասպարտամը կրկնակի ձախապտույտ «շաքար» է, այսինքն բնական շաքար գլյուկոզի (D-Glucose) հակառակ կայրալության, ինչը նշանակում է, որ մեր մարմնի ֆերմենտային համակարգն ի վիճակի չէ այն նորմալ մետաբոլացնել (յուրացնել):

- Վերջերս իմ հոդվածներից մեկում անդրադարձել էի ասպարտամ պարունակող զովացուցիչ կամ գազավորված ըմպելիքների վտանգավորության խնդրին: Եթե հավելյալ տեղեկություններ ունեք շաքարի այդ սինթետիկ փոխարինիչի վերաբերյալ, խնդրում եմ ներկայացնել:

- Ասպարտամը (E 951) ցածր կալորիականությամբ արհեստական քաղցրացուցիչ է, մոտ 200 անգամ ավելի քաղցր, քան շաքարը: Այն թույլատրված է օգտագործել խմիչքների, աղանդերների, քաղցրավենիքի, կաթնամթերքի, ծամոնների, քաշը վերահսկող ապրանքների մեջ, և որպես սեղանի շաքարի փոխարինիչ: Ի թիվս այլ սինթետիկ քաղցրացուցիչների, ասպարտամը լայնորեն կիրառվում է սննդային արդյունաբերության կողմից, առանց հաշվի առնելու դրա պոտենցիալ տոքսիկությունը (թունավորությունը): Բարակ աղու բակտերիաներն ասպարտամը տրոհում են ասպարտաթթվի (aspartic acid), ֆենիլալանինի (phenylalanine) և մեթանոլի (methanol): Մեթանոլը, որն առավել հայտնի է որպես փայտի սպիրտ, իր հերթին տրոհվում է ֆորմալդեհիդի (formaldehyde) և մրջնաթթվի (formic acid): Վերջինի կուտակումը կասկածվում է որպես մեթանոլով թունավորման հիմնական գործոն, իսկ ֆորմալդեհիդը հայտնի քաղցկեղածին է:

- Էլ ի՞նչ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ ասպարտամը:
- Ասպարտամի քաղցկեղածին պոտենցիալը կենդանական մոդելի վրա ներկայացված է 2007թ. մի հետազոտությունում, որը հղի առնետների պտուղների վրա ցույց է տվել չարորակ ուռուցքների թվի աճ. լիմֆոմաների և լեյկեմիաների աճ՝ արուների և էգերի մոտ, և կրծքագեղձի քաղցկեղների աճ՝ էգերի մոտ: Այս արդյունքները ոչ միայն ամրապնդում և հաստատում են նախորդ հետազոտություններով փաստված ասպարտամի քաղցկեղածին պոտենցիալը, այլև հղիության ժամանակ ընդունելու դեպքում դրա դրսևորման ուժգնացումը: Փորձարկված դեղաչափը համեմատական կերպով համապատասխանել է մարդկանց համար օրական թույլատրելի չափաքանակին (acceptable daily intake – ADI): Բերված արդյունքների հիման վրա հեղինակները պնդում են, որ ասպարտամի օգտագործման առկա կանոնակարգերի վերանայումը չի կարելի հետաձգել: Դա առանձնապես հրատապ է ասպարտամ պարունակող խմիչքների առնչությամբ, որոնք մեծապես սպառվում են երեխաների կողմից:

Ասպարտամը ֆիբրոմիալգիայի (fibromyalgia) և գրգռված աղիքի համախտանիշի (Irritable Bowel Syndrome - IBS) առաջատար պատճառներից մեկն է: «Կլինիկական և փորձարարական ռևմատոլոգիա» (Clinical and Experimental Rheumatology) ամսագրում 2010թ․առաջին անգամ ներկայացվել է կմախքամկանային համակարգի վրա ասպարտամի անսովոր բասական ազդեցության զեկույց: «Իմունապատոլոգիայի և դեղաբանության միջազգային ամսագրի» (International Journal of Immunopathology and Pharmacology) 2015թ․հրապարակման համաձայն, արհեստական քաղցրացուցիչներ (ասպարտամ և սախարին) ստացած առնետների խմբերի մոտ գրանցվել է ֆերմենտների գործունեության աճ, հակաօքսիդանտների մակարդակի անկում, ինչպես նաև հիստոլոգիական փոփոխություններ, որոնք արտացոլում են ասպարտամի և սախարինի հեպատոտոքսիկ ազդեցությունը: Ավելին. արհեստական քաղցրացուցիչներ ստացած առնետների բոլոր խմբերում առանցքային (h-Ras) օնկոգենի գերակտիվությունը և ուռուցքը ճնշող (p27) գենի ակտիվության նվազումը ցույց են տալիս արհեստական քաղցրացուցիչների քաղցկեղածին պոտենցիալ ռիսկը, մասնավորապես երկարաժամկետ ազդեցության դեպքում:

- Այդ դեպքում ինչպե՞ս է թույլատրվում ասպարտամի գործածումը սննդամթերքի արդյունաբերության մեջ:
- Եվրոպայի պարենի անվտանգության գործակալությունը (ԵՊԱԳ, European Food Safety Agency – EFSA) գնահատելով սննդային հավելում ասպարտամի ռիսկերը, 2013թ. եզրակացրել է, որ Եվրոպայում ասպարտամը և դրա տրոհման արդյունքում ստացվող նյութերն ընթացիկ սպառման մակարդակներում (այն Եվրոպայում ընդհանուր բնակչության մոտ ցածր է օրական թույլատրելի չափաքանակից' մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով 40մգ, սակայն բարձր է երեխաների մոտ) անվտանգ են մարդկանց օգտագործման համար։ Ըստ Եվրոպայի պարենի անվտանգության գործակալության, ֆենիլկետոնուրիա (Phenylketonuria) ժառանգական հիվանդությունն ունեցողները պետք է խուսափեն ասպարտամ պարունակող սննդից, քանի որ դրա տրոհման արդյունքում առաջանում է ֆենիլալանին, մինչդեռ նրանք խստորեն պետք է հետևեն ֆենիլալանին քիչ պարունակող սննդակարգի։

ԵՊԱԳ-ը, սակայն, հաշվի չի առել, որ ասպարտամի յուրաքանչյուր մոլեկուլ տրոհման արդյունքում անջատում է 1 մոլեկուլ մեթանոլ, որն էլ իր հերթին՝ 1 մոլեկուլ ֆորմալդեհիդ, իսկ ֆորմալդեհիդը դասակարգված (գրանցված) քաղցկեղածին է՝ առանց սպառման անվտանգ մակարդակի, այսինքն՝ չունի սպառման այնպիսի չափաքանակ, որը համարվում է անվտանգ: Հետևաբար անսպասելի չէ, որ դրա նույնիսկ չնչին քանակությունը բացասական փոփոխությունների է ենթարկում աղիների բակտերիալ միջավայրը, մինչդեռ աղիքային բակտերիաների նորմալ գործունեությունը շատ կարևոր է մարդկանց իմունային համակարգի և, ընդհանրապես, առողջության համար: Աղիների բակտերիաների նորմալ գործունեությունը շատ կարևոր է նաև քաշի կարգավորման խնդիր ունեցող մարդկանց համար, և հենց աղիների բակտերիաների նորմալ միջավայրի, դրանց գործունեության խաթարված լինելու հետևանքով է նաև, որ մեր երկրում նույնպես քիչ չեն քաշի կարգավորման խնդիր ունեցող մարդիկ:

Բոլոնիայի Ռամազինի ինստիտուտի «Ցեզարե Մալտոնի քաղցկեղի հետազոտական կենտրոնի» (Cesare Maltoni Cancer Research Center, Ramazzini Institute, Bologna, Italy) գիտնականները համոզված են, որ ասպարտամի քաղցկեղածին լինելու բավարար ապացույցներ կան և միջազգային կարգավորող մարմինները հրատապ պետք է քննարկեն ասպարտամի անվտանգության վերագնահատման հարցը հանրային առողջության համար: Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Վուդրո Մոնտեն (Woodrow Monte) ասպարտամը համարում է «տրոյական ձի», որը հայտնվելով մարդկանց սննդի մեջ, հանգեցրել է ամենատարբեր տեսակի հիվանդությունների կտրուկ աճի: Նրա «Երբ գիտությունը քնած է» (While Science Sleeps: A Sweetener Kills) գիրքն ամբողջությամբ նվիրված է ասպարտամի բացասական հետևանքներին:

Ասպարտամի ջատագովներն ավելի քան երկու տասնամյակ սպառողների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար կրկնում են, որ լոլիկի կամ նարնջի մեջ ավելի շատ մեթանոլ կա, քան ասպարտամի մեջ: Սա նշանակում է ասել կիսաճշմարտությունը, միտումնավոր թաքցնելով ճշմարտության մյուս մասը, իսկ կիսաճշմարտությունը, ինչպես հայտնի է, կեղծիքի ամենանուրբ ու վտանգավոր տեսակն է: Իրականում, սակայն, հայտնի է, որ մրգերի և բանջարեղենի մեթանոլը միացած է նրանցում առկա պեկտինի հետ։ Մարդիկ մեթանոլը պեկտինից անջատելու ֆերմենտ չունեն: Դրա հետ մեկտեղ, այդ պտուղներում կա էթանոլ (խմելու սպիրտ), որը մեթանոլի հակաթույնն է: Այնպես որ, ի տարբերություն սննդի (մասնավորաբար' ցածր կալորիականության զովացուցիչ ըմպելիքների, օրինակ, «Կոկա-կոլա լայթի», «Հայ-կոլայի» և նմանաբնույթ այլ կոլաների, գազավորված ըմպելիքների, ծամոնների և այլն) մեջ ավելացվող սինթետիկ ասպարտամի, մեթանոլ պարունակող մրգերն ու բանջարեղենները լիովին անվնաս են: Շատ երիտասարդ աղջիկներ ասպարտամ են օգտագործում քաշի կարգավորման նպատակով, առանց իմանալու դրա վտանգների մասին։ Ընդգծեմ, որ ասպարտամ արհեստական քաղցրացուցիչն առանձնապես վնասակար է երեխաների համար, հատկապես դրանով քաղցրացված ըմպելիքներ շատ սպառելու պատճառով։

ՀՀ կառավարության «Արգելված սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» 2007թ. ապրիլի 26-ի թիվ 504-Ն որոշմամբ արգելված է սննդի մեջ ավելացնել կոնսերվանտ (պահածոյացնող նյութ) համարվող ֆորմալդեհիդ (E240)։ Այսինքն՝ այս խիստ տոքսիկ նյութն արգելված է, ինչը շատ գնահատելի է։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, այդ նյութն օրգանիզմում առաջանում է ասպարտամի տրոհումից, մինչդեռ ասպարտամի օգտագործումը թույլատրված է։ Կարծում եմ, որ մարդկանց պետք է իրազեկել ասպարտամի վտանգների մասին և անհապաղ պետք է արգելել ասպարտամի համատարած օգտագործումը սննդի մեջ։

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

 

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված