Հայաստանն ու Մոլդովան ցանկանում են ընդլայնել իրավապայմանագրային դաշտը
ՄիջազգայինLurer.com–ը գրում է.
Քիշնևում հունիսի 17-ին տեղի են ունեցել հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների տեղակալնելի մակարդակով: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մոլդովական կողմից`Մոլդովայի ԱԳ և Եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Անդրեյ Գալբուրը:
Քննարկվել են հայ-մոլդովական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկկողմ համագործակցության աշխուժացման համատեքստում ընդգծվել է այցելությունների իրականացման փոխադարձ պատրաստակամությունը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:
Երկուստեք նշվել է, որ տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը կարող է խթան հանդիսանալ տնտեսական, գիտատեխնիկակ ան և մշակութային ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացման, ինչպես նաև գործարար շրջանների միջև կապերի հաստատման համար: