Ւնչպե՞ս կարճ ժամանակում ընդամենը 2 բաղադրիչի օգնությամբ ազատվել կնճիռներից
LifeԵթե ձեզ անհանգստացնում են կնճիռներն ու առաձգականությունից զուրկ մաշկը, ապա այս դիմակը կօգնի ձեզ ընդամենը մի քանի րոպեում ազատվել այդ խնդրից: Պետք չէ գնել թանկարժեք կոսմետիկ միջոցներ կամ այցելել գեղեցկության սրահներ: Այժմ դուք կարող եք ընդամեը 2 բաղադրիչի միջոցով պատրաստել մի հիանալի դիմակ, որը կօգնի ձեզ ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալ:
Բաղադրությունը.
1 ձվի սպիտակուց,
½ թեյի գդալ կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Ձվի սպիտակուցը հարել, ավելացնել կիտրոնի հյութը և շարունակել խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Նախապես մաքրել դեմքի ու պարանոցի մաշկը և շրջանաձև շարժումներով դիմակը քսել մաշկին: Թողնել 10-15 րոպե և լվանալ տաք ջրով, որից հետո քսել խոնավեցնող քսուք: Այս պրոցեդուրան հարկավոր է կատարել շաբաթական 3-4 անգամ: