«Ես գեյ եմ». Բուլղարիայում նախագահի թեկնածու (լուսանկար)
LifeԲուլղարիայում նոյեմբերի 6-ին նախագահական ընտրություններ են անցկացվելու: Նախագահի թեկնածու Վլադիմիր Կուզովը հրապարակայնորեն խոստովանել է, որ ինքը նույնասեռական է:
«Ես ընդունում եմ, որ ես գեյ եմ: Իմ ընտրությունը քաղաքակիրթ է: Ես ցանկանում եմ, որ առաջին անգամ նախագահը գեյ լինի: Այդ փաստը Բուլղարիան կընդգծի աշխարհի քարտեզի վրա»,- բուլղարական «Нова ТВ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կուզովը:
Նա նաև շեշտել է, որ Բուլղարիայի խորհրդարանում բազմաթիվ նույնասեռականներ կան, ովքեր թաքցնում են իրենց կողմնորոշումը:

Կուզովը ժամանակին նաև դատապարտված է եղել 13-ամյա տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով: Քաղաքական գործիչը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկաման, սակայն վճիռը բողոքարկելուց հետո ազատազրկումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ: Ինքը՝ Կուզովը, իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է համարում: Նրա խոսքով, իր ազատազրկումը քաղաքական պատվեր է եղել, քանի որ ինքը հրաժարվել է քվեարկել սոցիալիստների կառավարության օգտին: