ՄԱԿ-ը կուսումնասիրի Հալեպում քիմիական զենքի կիրառման վկայությունները
ՄիջազգայինՄԱԿ-ի մասնագետներն սկսել են Սիրիայի Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված շրջաններում թունավոր գազերի հնարավոր կիրառման հետաքննությունը, տեղեկացնում է BBC-ն:
Օգոստոսի 11-ին դա հավաստել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան: «Այն բանի վկայությունները, որ քիմիական գրոհ է տեղի ունեցել, ավելի քան բավարար են»,- հայտարարել է նա լրագրողներին: Նրա խոսքով՝ եթե հաջողվի դա ապացուցել, ապա կարելի է խոսել ռազմական հանցագործության մասին:
Ենթադրաբար, քիմիական զենքի կիրառման հետեւանքով զոհվել է չորս մարդ:
Սիրիացի բժիշկների խոսքով՝ տուժածների թվում շատ են տարեց մարդիկ ու երեխաները: