90 օր չգերազանցող ժամկետով՝ 180 օրվա ընթացքում ՀՀ եւ Իրանի քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրից. ԱԳՆ
Միջազգային«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հունիսի 5-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի եւ Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու եւ գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օր չգերազանցող ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: