«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանին առաջիկա օրերին կտեղափոխեն հիվանդասենյակ
Ուշադրության կենտրոնումՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով հուլիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանն արդեն լավ է զգում իրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ առաջիկա օրերին Վերակենդանացման բաժանմունքից Սեդրակ Նազարյանը տեղափոխվի հիվանդասենյակ:
Սեդրակ Նազարյանն արդեն կարողանում է ինքնուրույն ուտել, խոսել, քայլել:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանը: