Իրանի ԱԳ նախարարը Թուրքիա է մեկնելու
Ուշադրության կենտրոնումԹուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ Իրանի բարձրաստիճան պաշտոնյա է այցելելու Թուրքիա։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը օգոստոսի 12–ին Անկարայում հանդիպումներ է ունենալու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետԼ
Նշվում է, որ բացի Թուրքիա–Իրան հարաբերությունները, քննարկվելու են նաեւ Սիրիայի եւ տարածաշրջանի խնդիրները։